Եթե այնպես է պատահել, որ Ձեր մազերը կեղտոտվել են, իսկ դուք չեք հասցնում լվանալ, մի շտապեք խուճապի մատնվել։ Իրավիճակը կարելի է շտկել նաեւ առանց մազերը լվանալու։ Նախ պետք է իմանալ, թե որ միջոցները կամ գործողությունները կարող են վատացնել վիճակը, ինչի հետեւանքով Ձեր մազերի տեսքն ավելի կվատանա։
Ամենատարածված սխալները
Աղջիկները սիրում են մազերը պոչ կապել։ Մենք հասկանում ենք, որ այս սանրվածքը շատ հեշտ է ու մեծ ջանքեր չի պահանջում, բայց այն շեշտում է, որ ձեր մազերը թարմ տեսք չունեն ու շտապ լվանալու կարիք ունեն։ Նման սանրվածքը կարող է ձեր մասին ստեղծել անփույթ ու ոչ կոկիկ մարդու տպավորություն։
Չի կարելի կեղտոտ մազերը փորձել արդուկել մազերի արդուկով։ Չի կարելի նաեւ բիգուդիով փաթաթել։ Դա ավելի կծանրացնի առանց այդ էլ ծանր մազերը, իսկ ցանկալի ծավալ միեւնույն է չեք կարողանա ստանալ։
Որոշ գեղեցկուհիներ նաեւ կարող են կեղտոտ մազերի վրա լաք քսել։ Բայց դա կտրականապես արգելված է անել, քանի որ դուք ավելի եք վատացնում իրավիճակը։
Կեղտոտ մազերը քողարկելու միջոցները
Կրախմալ։ Սա շատ արդյունավետ միջոց է կեղտոտ մազերը մաքրելու համար։ Բավական է ընդամենը մի քիչ կրախմալ տրորեք ձեր մազերի արմատների մեջ։ Այդպես էին անում մեր տատիկները։
Ալյուր կամ մանանեխի փոշի։ Պետք է պարզապես տրորել մազերի վրա ու մի քանի րոպե թողնել, իսկ հետո պարզապես սանրել։ Այլուրը կամ մանանեխի փոշին կարող են ոչ միայն քողարկել կեղտոտ մազերը, այլեւ իրոք ավելի մաքուր դարձնել դրանք։
Սրբիչ։ Դուք կարող եք պարզապես սրբիչով տրորել կեղտոտ մազերը, այնպես ինչպես լվանալուց հետո եք անում։ Դա կօգնի Ձեր մազերը դարձնել փափուկ ու փարթամ։
Սպիրտ։ Այն պետք է քսել մազերի վրա, իսկ հետո պարզապես չորացնել ֆենով։ Բայց հաշվի առեք, որ կարող է սպեցիֆիկ հոտ լինել։
Ոճային գլխաշորեր։ Այս միջոցը շատ հարմար է նորաձեւ աղջիկների համար, որոնք իրենց զինանոցում ունեն վառ գլխաշորեր։ Այդ ձեւով դուք կթաքցնեք չլվացած մազերը։
Աղբյուրը՝ sunny7.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին